Рубрика: Ռուսերեն

Проказник дождь

Летом всегда шел дождь, поэтому люди решили наказать его, взяли большую доску и развесили ее по всему городу. Дождь понял, что он не может намочить город. Тогда он решил, что им надо вместе полить цветы. Люди были этому очень рады․ И они подружились

.

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա

  1. Մեկ քառորդ մասը գրի՛ր թվերով1:
  2. Ընտրիր մեկ հինգերորդ մասի ճիշտ գրառումը:
    1/4
  • 1/6
  • 1-5
  • 1/5
  • 5/1
  • Ճանապարհի երկարությունը 27 կմ է: Մեքենան անցել է այդ ճանապարհի 1 կմ-ը: Ճանապարհի ո՞ր մասն է անցել մեքենան:
  • Պարզիր, թե քառակուսու ո՞ր մասն է ներկված:

    1/2
  •  

Արմենին հասավ գաթայի 1/13-րդ մասը: Քանի՞ մասի էր բաժանված գաթան:
Բաժանել էն 13 մասի  

  • Հայկը պետք է ներկի քառակուսու 1/ 8-րդ մասը։Քանի՞ հավասար մասերի նա պետք է բաժանի քառակուսին:

.Պատկերներից յուրաքանչյուրի վրա նշված
մասն արտահայտիր թվերով։
ա)

1 / 9
բ)

1 / 5
գ)

1 / 6

Рубрика: Մայրենի

Երեք արջը (պատմում է Լիլիթ Ղազարյանը)

Մի օր աղջիկը ման է գալիս անտառում և կորում։ Աղջիկը տուն է գտնում և մտնում։ Մտնում տեսնում է երեք ափսե մեծ, միջին, փոքր ։ Աղջիկը անխելք չէ լինում , հասկանում է , որ մեծ ու միջինից հարմար չի լինի ուտել միանգամից փոքրիցա ուտում ։ Գնումա աթոռներ է տեսնում և ասում ․
— Իմաստը որն է միանգամից կգնամ կքնեմ էլի
Գնումա ընկնումա մեծ մահճակալի վրա։
Մինչ նա քնում է ես մի բան կպատմ եմ երբ աղջիկը ուտում էր կաշան նա նոր լցրեց և ոչ ոք չինկատի մտքում մտածում ։
— Արջերը կգան ինձ կգտնեն ավելի լավ է ես գնամ։
և գնում է արթնանում է փաստորեն ուշքը գնացել էր և դա երաց էր։

Рубрика: Մայրենի

Երեք արջի հեքիաթը

Մի աղջիկ է լինում, էս աղջիկը մի անգամ դուրս է գալիս իրենց տնից ու գնում ընկնում անտառը։ Անտառում մոլորվում է, ճամփի է ման գալիս՝ ճամփա չի գտնում, ու գալիս է դեմ առնում մի տնակի։

Դուռը բաց է լինում։ Նայում է, տեսնում է տանը ոչ ոք չկա։

Ներս է մտնում։ Դու մի՛ ասիլ՝ էս տնակում երեք արջ են ապրում՝ հերը, մերը և իրանց քոթոթը։ Էդ ժամանակ գնացած են լինում անտառը ման գալու։ Տնակը ունենում է երկու սենյակ՝ մինը սեղանատուն, մյուսը ննջարան։

Էս աղջիկը սեղանատունն է մտնում, տեսնում է սեղանի վրա դրած երեք աման ապուր։ Առաջինը՝ հոր ամանը, մեծ է լինում, երկրորդը՝ մոր ամանը, միջակ, երրորդը՝ քոթոթի ամանը, փոքրիկ։ Ամեն մի ամանի մոտ էլ մի-մի գդալ է լինում դրած՝ մեծ, միջակ ու փոքր։

Աղջիկը առնում է մեծ գդալը, ուտում է մեծ ամանից, անհամ է լինում։

Հետո վերցնում է միջակ գդալը, ուտում է միջակ ամանից, դուր չի գալի։

Հետո վերցնում է փոքր գդալը, ուտում է փոքր ամանից։ Տեսնում է փոքր ամանի ապուրը համով է։

Ուզում է նստի՝ տեսնում է երեք աթոռ` մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր։ Բարձրանում է մեծ աթոռին՝ վեր է ընկնում։ Նստում է միջակ աթոռին՝ տեսնում է անհարմար է։ Նստում է փոքր աթոռին, քեֆը գալիս է, էնքան լավն է լինում։ Վերցնում է փոքր ամանը, դնում է ծնկներին ու սկսում է փոքր գդալով ուտել։

Ուտում է կշտանում ու սկսում է օրորվել աթոռի վրա։ Աթոռը կոտրվում է, աղջիկը վեր է ընկնում։

Վեր է կենում, աթոռը ետ բարձրացնում ու մտնում մյուս սենյակը։

Մյուս սենյակում երեք մահճակալ է լինում, մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր։

Պառկում է մեծ մահճակալի վրա՝ տեսնում է շատ է լեն։ Միջակի վրա է պառկում՝ տեսնում է շատ է բարձր։ Փոքրի վրա պառկում, տեսնում է հենց իրենն է որ կա, ու քնում է։

Արջերը քաղցած գալիս են, որ ճաշեն։ Հերը մոտենում է իր ամանին, մտիկ անում ու զարհուրելի գոռում.

— Էս ո՞վ է կերել իմ ամանից։

Մերը մտիկ է անում իր ամանին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է կերել իմ ամանից։

Քոթոթն էլ, որ տեսնում է իր դատարկ ամանը, ծըմըրում է.

— Էս ո՞վ է կերել իմ ապուրը։

Հերը նայում է իր աթոռին ու գոռում.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել։ Մերն է նայում իր աթոռին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել։ Քոթոթն է նայում իր կոտրած աթոռին ու ծըմըրում է.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու կոտրել։ Մտնում են մյուս սենյակը։

Հերը նայում է իր մահճակալին ու զարհուրելի գոռում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնին ու տրորել։ Մերը նայում է իր մահճակալին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնի վրա ու տրորել։ Քոթոթն է նայում իր անկողնին ու ծըմըրում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնում։

Հանկարծ աղջկանը նկատում է ու էնպես ճղղում, կարծես թե մորթում էին իրեն։

— Էս ո՞վ է… գտել եմ… հրես բռնեցեք… վայ… վայ… բռնեցեք։

Եվ ուզում է աղջկանը կծի։ Աղջիկը վախից վեր է թռչում, աչքերը բաց անում, տեսնում է՝ պառկած է իրենց տանը, իր ննջարանում։ Ու էս բոլորը երազ է եղել։